Գլխավոր տեղեկություն
Номер
N 262-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2003-26.03.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.102
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
02.12.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
02.12.2002
Дата вступления в силу
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302432

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

  N 262-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային, տարեկան) «Հաշվետվություն կազմակերպության հաշվարկների վերաբերյալ» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2 դեկտեմբերի 2002 թ. թիվ 262-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հրահանգը սահմանում է «Կազմակերպության հաշվարկների վերաբերյալ» (ձև թիվ 6-Ֆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2 Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

1.3 Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետներում:

1.4 Կազմակերպության հաշվարկների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

1.5 Կազմակերպությունները կազմում են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ հաշվարկների վերաբերյալ: Հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:

1.6 Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

1.7 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ», 2. «Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների միջև հաշվարկների վերաբերյալ»:

 

2.1. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ, ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը:

2.1.1. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (100) և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (200) ցույց են տրվում կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի՝

նախորդ տարվա վերջի (սյունակ 3)

հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 4) մնացորդները:

Առանձին տողերով (101 և 201) ցույց են տրվում նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

2.1.2. «Ընդամենը դեբիտորական պարտքերից՝ պարտքեր վաճառքների գծով» տողում (110) ցույց է տրվում արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):

2.1.3. «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (120) ցույց են տրվում ընթացիկ ակտիվների ձեռք բերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):

2.1.4. «Դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» տողում (130) ցույց են տրվում բյուջե ավել վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):

2.1.5. «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (140) ցույց են տրվում գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):

2.1.6. Առանձին տողերով (111,121,131 և 141) ցույց են տրվում նաև վերոնշյալ դեբիտորական պարտքերում ներառված ժամկետանց դեբիտորական պարտքերը:

2.1.7. «Ընդամենը կրեդիտորական պարտքերից՝ պարտքեր գնումների գծով» տողում (210) ցույց է տրվում հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):

2.1.8. «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (220) ցույց է տրվում գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523 «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):

2.1.9. «Պարտքեր բյուջեին» տողում (230) ցույց է տրվում բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):

2.1.10.«Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (240) ցույց է տրվում կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):

2.1.11.«Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը)» տողում (250) ցույց են տրվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):

2.1.12. Առանձին տողերով (211, 221, 231, 241 և 251) ցույց են տրվում նաև վերոնշյալ կրեդիտորական պարտքերում ներառված ժամկետանց կրեդիտորական պարտքերը:

2.1.13. «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (300) ցույց են տրվում երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև ժամկետանց (301) պարտքերը:

2.1.14. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր» տողում (400) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 941 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):

2.1.15. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր» տողում (500) ցույց են տրվում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 942 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):

 

2.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն բաժնի և 1-ին բաժնի լրացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել այդ բաժինների համապատասխան տվյալների միջև հետևյալ հաշվեկշռային հարաբերակցությունները. 600, 700, 800, 900 և 1000-րդ տողերի 3, 4, 5 և 6-րդ սյունակների տվյալների հանրագումարները պետք է հավասար լինեն համապատասխանաբար 100, 101, 200, 201-րդ տողերի 4-րդ սյունակների տվյալներին:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

Փաստացի գործունեության հիմնական տեսակը *

/_/_/_/_/_/_/_/_/_/_/

/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Ձև թիվ 6-Ֆ

եռամսյակային, տարեկան

Հաստատված է՝
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2002 թ. դեկտեմբերի
2-ի թիվ 262-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
Հայաստանի Հանրապետության
Ազգային վիճակագրական
ծառայության մարզային
գործակալություն

Ներկայացնում են՝
Հայաստանի Հանրապետության
Ազգային վիճակագրական
ծառայության կողմից
ընտրանքային կարգով ընտրված
կազմակերպությունները,
հիմնարկները

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ եռամսյակայինը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, տարեկանը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունվար _________________________ 200  թ.

(տարվա սկզբից աճողական կարգով)

 

1. Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր և փոխառություններ

 

հազար դրամ*

Ցուցանիշների անվանումը Տողի
ծածկա-
գիրը
Նախորդ տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը Հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը
1 2 3 4
Դեբիտորական պարտքեր, ընդամենը 100    
 - որից՝ ժամկետանց 101    
Ընդամենը դեբիտորական պարտքերից՝ պարտքեր վաճառքների գծով 110    
 - որից՝ ժամկետանց 111    
 տրված ընթացիկ կանխավճարներ 120    
 - որից՝ ժամկետանց 121    
 պարտքեր բյուջեի գծով 130    
 - որից՝ ժամկետանց 131    
 այլ դեբիտորական պարտքեր 140    
 - որից՝ ժամկետանց 141    
Կրեդիտորական պարտքեր, ընդամենը 200    
 - որից՝ ժամկետանց 201    
 Ընդամենը կրեդիտորական պարտքերից՝ պարտքեր գնումների գծով 210    
 - որից՝ ժամկետանց 211    
 ստացված ընթացիկ կանխավճարներ 220    
 - որից՝ ժամկետանց 221    
 պարտքեր բյուջեին 230    
 - որից՝ ժամկետանց 231    
 պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով 240    
 - որից՝ ժամկետանց 241    
 այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ պարտադիր սոցապահովագրության գծով և մասնակիցներին պարտքերը) 250    
 - որից՝ ժամկետանց 251    
Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը 300    
 - որից՝ ժամկետանց 301    
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր** 400  X  
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր** 500  X  

 

**) Լրացնել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

 

2. Հայաստանի և այլ երկրների կազմակերպությունների միջև հաշվարկների վերաբերյալ

 

հազար դրամ*

Անվանումը Տողի
ծածկա-
գիրը
Դեբիտո-
րական
պարտքեր
որից՝
ժամկետանց
Կրեդիտո-
րական
պարտքեր
որից՝
ժամկետանց
1 2 3 4 5 6
Հայաստան 600        
ԱՊՀ երկրներ, ընդամենը 700        
 այդ թվում՝          
 Ադրբեջան 701        
 Բելառուս 702        
 Վրաստան 703        
 Ղազախստան 704        
 Ղըրղըզստան 705        
 Մոլդովա 706        
 Ռուսաստանի Դաշնություն 707        
 Տաջիկստան 708        
 Թուրքմենիա 709        
 Ուզբեկստան 710        
 Ուկրաինա 711        
Մերձբալթյան երկրներ, ընդամենը 800        
 այդ թվում՝          
 Լատվիա 801        
 Լիտվա 802        
 Էստոնիա 803        
ԵՄ երկրներ 900        
 այդ թվում՝          
 Ավստրիա 901        
 Բելգիա 902        
 Ֆրանսիա 903        
 Ֆինլանդիա 904        
 Գերմանիա 905        
 Նիդեռլանդներ 906        
 Իռլանդիա 907        
 Մեծ Բրիտանիա 908        
 Իտալիա 909        
 Հունաստան 910        
 Շվեդիա 911        
 Դանիա 912        
 Լյուքսեմբուրգ 913        
 Իսպանիա 914        
 ԵՄ այլ երկրներ 915        
Այլ երկրներ 1000        
 որից՝          
 Իրան 1001        
 Իսրայել 1002        
 Թուրքիա 1003        
 Միացյալ Արաբական Էմիրություններ 1004        
 Բուլղարիա 1005        
 ԱՄՆ 1006        

 

*) հազար դրամներով, ստորակետից հետո առանց տասնորդական նիշի

 

____ _____________________200  թ. Ղեկավար`
_____________________________  

Կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)