Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2003-13.12.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.279
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302367

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 127-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Անասնապահության դրության մասին» թիվ 2 (ամսական) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 127-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 (ԱՄՍԱԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Անասնապահության դրության մասին» թիվ 2 (ամսական) ընտրանքային հետազոտման հարցաթերթի լրացման կարգը:

2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հարցաթերթի «հաշվետու ժամկետում առկա են» բաժնի թիվ 2 սյունակի թիվ 1-7 տողերում լրացվում են գյուղացիական տնտեսությունում, յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, առկա բոլոր տեսակի և հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:

6. Հարցաթերթի «Մթերքի արտադրությունը, աճողական, տարվա սկզբից» բաժնի, թիվ 2 սյունակի «ընդամենն իրացվել է անասուն և թռչուն, կենդանի քաշով» թիվ 8 տողում լրացվում է տնտեսությունից, մսի համար, օտարված (իրացված) և տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի կենդանի քաշը: Այս տողով ցույց չի տրվում շուկայում, վերարտադրության համար, կենդանի վաճառված մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի, կենդանի քաշի տվյալները:

7. «Կթվել է կաթ, ընդամենը»` թիվ 14, «այդ թվում` կովի և մատակի»` թիվ 15 և «ոչխարի և այծի»` թիվ 16 տողերով, թիվ 2 սյունակում լրացվում է կթված և հորթերի, գառների, ուլերի ու խոճկորների կերակրման համար օգտագործված կաթի քանակությունը:

8. «Խուզվել է ոչխարի բուրդ»` թիվ 18 տողում ցույց է տրվում անլվա բրդի քաշը:

 

Հարցաթերթ թիվ 2

ամսական

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 127-Ն որոշմամբ

 

Մարզ ___________________________________

Գյուղական համայնք _______________________________________

Տնտեսության ծածկագիրը ____________________________

Ուսումնասիրված տնտեսությունների քանակը _____________________________

Ներկայացվում է` վիճակագիրների կողմից հաջորդ ամսի 2-ին

 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Առ 1-ը_________________ 200 __ թ.

 

Հաշվետու ժամկետում առկա են.

Տողի
N


 

 Չափի
միավորը

 Քանակը

 Ա

 Բ

 1

 2

 1.

Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը

 գլուխ

 

 2.

այդ թվում` կովեր

 - » -

 

 3.

Խոզեր

 - » -

 

 4.

Ոչխարներ և այծեր

 - » -

 

 5.

Թռչուններ (բոլոր տեսակի)

 - » -

 

 6.

այդ թվում` հավեր

 - » -

 

 7.

Ճագարներ

 - » -

 

 

Մթերքի արտադրությունը, աճողական, տարվա սկզբից

 

8.

Ընդամենը իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն` կենդանի քաշով

 կգ

 

 9.

այդ թվում` տավարի

 - » -

 

10.

 խոզի

 - » -

 

11.

 ոչխարի և այծի

 - » -

 

12.

 թռչունի

 - » -

 

13.

 ճագարի

 - » -

 

14.

Կթվել է կաթ, ընդամենը

 - » -

 

15.

այդ թվում` կովի և մատակի

 - » -

 

16.

 ոչխարի և այծի

 - »

 

17.

Ստացվել է հավի ձու

 հատ

 

18.

Խուզվել է ոչխարի բուրդ (ֆիզիկական քաշով)

 կգ

 

 

Վիճակագիր`_________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

____ __________________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2014, թիվ 42-Ն 13.12.2014, N 127-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան