ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1997 թվականի N 207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով, որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. 15-րդ կանոնի 15.1 կետի զ) ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`
«զ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճեն կամ փաստաթղթերը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր»:
1.2. 19-րդ կանոնի 19.2. կետի վերջում դնել ստորակետ և ավելացնել հետևյալ բառերը. «բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղի տոմսերի սպասարկումից (այդ թվում առք ու վաճառքից)»:
1.3. Արտարժույթի փոխանակման կետի լիցենզիայի ձևում (հավելված N 5), նախավերջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղի տոմսերի սպասարկումից (այդ թվում առք ու վաճառքից)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 1-ից: