Գլխավոր տեղեկություն
Номер
N 115-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2003-03.03.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.267
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302359

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 115-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՈՒՆԻ, ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ՃԱԳԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն անասունի, թռչունի և ճագարի գնումների մասին» Ձև թիվ 11-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 115-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՈՒՆԻ, ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ՃԱԳԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 11-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:

2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «Գնվել է անասուն, թռչուն և ճագար՝ կենդանի քաշով» թիվ 01 տողով, 1 և 2 սյունակներով լրացվում են հաշվետու ժամկետում գնված անասունի, թռչունի և ճագարի ՝ կենդանի քաշով, իսկ 02 տողում՝ սպանդային քաշով գնումների քանակը և արժեքը: Անասունի, թռչունի և ճագարի կենդանի քաշը սպանդայինի և հակառակը վերածելու համար, անհրաժեշտ է օգտագործել հետևյալ նորմաները.

խոշոր եղջերավոր անասունի կենդանի քաշից մսի ելքը կազմում է 55%, խոզերինը՝ 65%, ոչխարներինը՝ 47%, թռչուններինը՝ 71% և ճագարներինը՝ 50%:

6. «Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝ խոշոր եղջերավոր անասուն» թիվ 03, «խոզ» թիվ 04, «ոչխար և այծ» թիվ 05 և «թռչուն» թիվ 06 տողերով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված համապատասխան անասնատեսակի քանակը և արժեքը:

7. «Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝ առևտրային կազմակերպություններից» թիվ 07 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում է անասնապահական մթերքի արտադրությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից գնված մթերքի քանակը և արժեքը:

Ներմուծեք նկարագրությունը_19430

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում (անվանումը)______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը)______________________

 

___________________________________________

 

Հիմնադիրները (մասնակիցները)**   1   2   3   4

 

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
կատարել նշում

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________ 

 

ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________

 

_________________________  ծածկագիրը՝*   I_I_I_I

 

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

 

I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I  

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I

 

Մարզը ________________________________  I_I_I

 

Գտնվելու վայրը_________________________________

 

*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
տրված գրանցման վկայականից :

**) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում
են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում:

Ձև N 11-գնում
եռամսյակային

Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __115-Ն ___ որոշմամբ

 

Ներկայացվում է՝

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք

Ներկայացնում են՝

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները

 

Հաշվետվության ներկայացման

ժամկետը՝

 

հունվարի 7-ին:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՍՈՒՆԻ, ԹՌՉՈՒՆԻ ԵՎ ՃԱԳԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

առ ____ __________ 200__թ

 

Տողի
N

Աճողական, տարվա սկզբից

քանակը,
տոննա

արժեքը,
հազ.դրամ

Գնվել է անասուն, թռչուն և ճագար՝

կենդանի քաշով

01

 

 

սպանդային քաշով

02

 

X

Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝

խոշոր եղջերավոր անասուն

03

 

 

խոզ

04

 

 

ոչխար և այծ

05

 

 

թռչուն

06

 

 

Ընդհանուր քանակից (տող 01) գնվել է՝
առևտրային կազմակերպություններից

07

 

X

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*)                 (08) __  ______ մարդ
*) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները
 
____  ________________ 200  թ. Ղեկավար՝ _______________________


___________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը