Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 259
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.10.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
09.10.2001
Վավերացման ամսաթից
09.10.2001
Дата вступления в силу
09.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հոկտեմբերի 2001 թվականի

թիվ 259

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 15%:

 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը սահմանել 35%:

 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը սահմանել 8%:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: