«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՆԻՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 492 -րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովըո որոշում է.
1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 1 հավելվածի:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը հավասարակողմ եռանկյուն է, կողմերի երկարությունը 30 մմ, կնիքի եզրագծով` նշված է «ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքներն ունեն քառանիշ համարներ, որոնց համարակալումը սկսվում է 0001 և ավարտվում 2000 թվանշանով:
2. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 2 հավելվածի:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 30 մմ տրամագծով, կնիքի եզրագծերով նշված են «Հայաստանի Հանրապետություն», «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կնիքները համարակալվում են Հանրապետության տարածքում կազմավորվող ընտրատարածքների թվին համապատասխան` N 1-ից մինչև N 41-ը ներառյալ:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը համաձայն թիվ 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 20 մմ տրամագծով` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կնիքի եզրագծերով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» բառերը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 12-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/2-Ն և «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» N 7/3-Ն որոշումները:
5. Տեղամասային, ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների գործող կնիքները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 10-Ն որոշման |
0001-2000
Հավելված 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 10-Ն որոշման |
D=30մմ
1-41
Հավելված 3 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թ. հունիսի 22-ի թիվ 10-Ն որոշման |
D=20մմ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|