«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 194-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 85-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև թիվ 85-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 19 օգոստոսի 2002 թ. թիվ 194-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 85-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Նախադպրոցական հիմնարկների գործունեության մասին» ձև N 85-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են նախադպրոցական կրթություն իրականացնող հիմնարկները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև փետրվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության մարզային գործակալություն` մինչև մարտի 15-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայություն մինչև մարտի 20-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Նախադպրոցական հիմնարկ
5. Այս բաժնի համապատասխան վանդակում նշում կատարել նախադպրոցական հիմնարկի տեսակի վերաբերյալ:
Բ ա ժ ի ն 2
Նախադպրոցական հիմնարկի աշխատանքային ռեժիմը
6. Այս բաժնի համապատասխան վանդակում նշում կատարել նախադպրոցական հիմնարկի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:
Բ ա ժ ի ն 3
Նախադպրոցական հիմնարկի սենյակները, օժանդակ տարածքները եվ դրանց մակերեսները
7. Տողեր 302-309-ում բերվում են տվյալներ նախադպրոցական հիմնարկի սենյակների (ըստ նշանակության) քանակի (սյունակ 1) և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ (սյունակ 2): 302-309 տողերում չնշված սենյակների վերաբերյալ տվյալները բերվում են 310 տողում: Հիմնարկին կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 311 տողում:
Բ ա ժ ի ն 4
Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության
8. Երեխաների ընդհանուր թվաքանակը տարեվերջին բերվում է սյունակ 1-ում, իսկ սյունակներ 2-6-ում` նրանց թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի:
9. Սյունակ 7-ում բերվում է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով սովորող երեխաների թվաքանակը:
Բ ա ժ ի ն 5
Խմբերի եվ տեղերի առկայությունը տարեվերջին
10. Սյունակ 1-ում բերվում է խմբերի ընդհանուր քանակը տարեվերջին, որից առանձնացվում է 3 և բարձր տարիքի երեխաների խմբերի քանակը (սյունակ 2):
11. Սյունակ 3-ում բերվում է խմբերում ընդգրկված երեխաների թվաքանակը:
12. Սյունակ 7-ում բերվում է նախատեսված տեղերի քանակը:
13. Տող 502-ում բերվում է շուրջօրյա խմբերի քանակը, իսկ տողեր 503-511-ում` հատուկ նշանակության խմբերի քանակն ըստ տեսակների:
Բ ա ժ ի ն 6
Հաճախումները
14. Տող 601-ում բերվում է խմբերում երեխաների անցկացրած օրերի քանակը:
15. Տող 602-ում բերվում է երեխաների կողմից բաց թողնված (բացակա) օրերի քանակը, որից տող 603-ում` հիվանդության պատճառով, տող 604-ում` այլ պատճառներով:
16. Տող 605-ում բերվում է տարվա ընթացքում նախադպրոցական հիմնարկի աշխատած օրերի ընդհանուր քանակը (սյունակ 1):
Բ ա ժ ի ն 7
Հիվանդացության դեպքերի քանակը
17. Տող 701-ում բերվում է գրանցված հիվանդացությունների դեպքերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որից տողեր 702-713-ում` հիվանդացությունների դեպքերի քանակն ըստ հիվանդացության տեսակների (համաձայն «Հիվանդությունների միջազգային դասակարգման» 9-րդ վերանայման):
Բ ա ժ ի ն 8
Աշխատակազմն ըստ կրթական մակարդակի եվ պահանջարկը
18. Սյունակ 1-ում բերվում է աշխատողների թվաքանակը տարեվերջին, իսկ նրանց թվաքանակն ըստ կրթական մակարդակի` սյունակներ 3-8-ում:
19. Սյունակ 9-ում բերվում է թափուր տեղերի քանակը տարեվերջին:
Բ ա ժ ի ն 9
Մանկավարժադաստիարակչական աշխատակազմն ըստ աշխատանքային ստաժի
20. Տող 901-ում բերվում է մանկավարժա-դաստիարակչական աշխատողների ընդհանուր թվաքանակն ըստ աշխատանքային ստաժի, իսկ տող 902-ում` կանանց թվաքանակը:
Բ ա ժ ի ն 10
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
21. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
22. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
23. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
24. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-9-ում:
25. Սյունակ 10-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 11-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 12-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 13-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 14-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ՝ փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները: Հավելումներ և պարգևավճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցումներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված վճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 15-ում,
6) սյունակ 16-ում բերվում է նախադպրոցական հիմնարկի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 17-ում:
26. Սյունակ 18-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200..թ. համար
Բաժին 1. Նախադպրոցական հիմնարկի տեսակը /նշել/ | ||
o մանկապարտեզ | o մսուր | |
o մսուր–մանկապարտեզ | o դպրոց–մանկապարտեզ | |
Բաժին 2. Նախադպրոցական հիմնարկի աշխատանքային ռեժիմը /նշել/ | ||
o հնգօրյա | o վեցօրյա | o շուրջօրյա |
Բաժին 3. Նախադպրոցական հիմնարկի սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները
Տողի համարը |
Քանակը |
Մակերեսը, քառ. մ | |
Ա |
Բ |
1 |
2 |
301 |
Ընդամենը |
||
302 |
այդ թվում՝ ընդունարան |
||
303 |
առանձնասենյակ |
||
304 |
խաղասենյակ |
||
305 |
ննջասենյակ |
||
306 |
հարդարասենյակ |
||
307 |
բուֆետ/ճաշարան |
||
308 |
բուժական սենյակ |
||
309 |
օժանդակ սենյակ |
||
310 |
այլ |
||
311 |
Շենքին կից տարածք |
Բաժին 4. Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության
Տողի համա- |
Ընդամենը |
նրանցից` ըստ տարիքի |
Երեխաների | |||||
մինչև 1.5 |
1.5-ից մինչև 3 |
3 և բարձր | ||||||
ընդա- մենը |
նրանցից մինչև սեպտեմբերի | |||||||
6 տարին |
7 տարին | |||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
401 |
Երեխաների թվաքանակը տարեվերջին |
|||||||
402 |
այդ թվում աղջիկներ |
Բաժին 5. Խմբերի և տեղերի առկայությունը տարեվերջին
Տողի համա-րը |
Խմբերի քանակը |
Երեխաների թվաքանակը խմբերում |
Տեղերի | ||||||
ընդա- |
այդ թվում՝ 3 և բարձր տարիքի երեխաների | ||||||||
ընդա- |
նրանցից` աղջիկներ |
այդ թվում` 3 և բարձր տարիքի |
նրանցից` աղջիկներ | ||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
501 |
Ընդամենը |
||||||||
502 |
դրանցից շուրջօրյա խմբեր |
||||||||
503 |
հատուկ նշանակության խմբեր |
սանատոր |
|||||||
504 |
լսողության խանգարումներով երեխաների |
||||||||
505 |
խոսքի խանգարումներով երեխաների |
||||||||
506 |
խնամքի, հսկողության և առողջապահական խմբեր |
||||||||
507 |
դրանցից՝ հաճախակի և երկարատև |
||||||||
508 |
տեսողության խանգարումներով երեխաների |
||||||||
509 |
մտավոր հետամնաց երեխաների |
||||||||
510 |
հենաշարժական ֆունկցիայի խանգարումներով երեխաների |
||||||||
511 |
այլ /նշել/ |
Բաժին 6. Հաճախումները
Տողի համարը |
Ընդամենը |
նրանցից` աղջիկներ |
այդ թվում 3 և բարձր տարիքի |
նրանցից` աղջիկներ | |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
601 |
Խմբերում երեխաների անցկացրած օրերի քանակը |
||||
602 |
Երեխաների կողմից բաց թողած օրերի քանակը |
||||
603 |
այդ թվում՝ երեխաների հիվանդության պատճառով |
||||
604 |
այլ պատճառներով |
||||
605 |
Տարվա ընթացքում հիմնարկի աշխատած օրերի քանակը |
Բաժին 7. Հիվանդացության դեպքերի քանակը
Տողի համա-րը |
Հիվանդության անվանումը և կոդը ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման (IX վերանայման) |
Գրանցված հիվան- դացությունների դեպքերի քանակը |
դրանցից` աղջիկների մոտ |
այդ թվում՝ 3 և բարձր տարիքի երեխաների մոտ |
դրանցից` աղջիկների մոտ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
701 |
Ընդամենը հիվանդություններ |
||||
702 |
այդ թվում` |
||||
703 |
հայտնաբերված, չհայտնաբերված և չճշտված վիրուսների հետևանքով առաջացած էնտերիտ կոլիտ /008/ և գաստրոէնտերիտ /009/ |
||||
704 |
սկարլատինա /034.1/ |
||||
705 |
անգինա (սուր տոնզիլիտ) /463/ |
||||
706 |
գրիպ և վերին շնչուղիների սուր ինֆեկցիա /465 և 487/ |
||||
707 |
պնևմոնիա /480- 486/ |
||||
708 |
դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ /809-999/ |
||||
709 |
այլ հիվանդություններ |
||||
710 |
|||||
711 |
|||||
712 |
|||||
713 |
Բաժին 8. Աշխատակազմն ըստ կրթական մակարդակի և պահանջարկը
Տողի համարը |
Աշխա- |
այդ թվում` ըստ կրթական մակարդակի |
Թափուր տեղերի քանակը տարե- | |||||||
բարձրա- |
այդ թվում՝ |
թերի բարձ- |
այդ |
միջին մասնագի- տական |
այդ թվում` | |||||
ընդա- |
այդ թվում՝ | |||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
801 |
Ընդամենը |
|||||||||
802 |
այդ թվում՝ |
|||||||||
803 |
դաստիարակներ |
|||||||||
804 |
նրանցից՝ ավագ դաստիարակներ |
|||||||||
805 |
դաստիարակների օգնականներ |
|||||||||
806 |
երաժշտական ղեկավար |
|||||||||
807 |
ուսուցիչ դեֆեկտոլոգ |
|||||||||
808 |
ուսուցիչ լոգոպեդ |
|||||||||
809 |
այլ մանկավարժներ |
|||||||||
810 |
բուժքույր |
|||||||||
811 |
խոհարար |
|||||||||
812 |
սպասարկող այլ անձնակազմ |
Բաժին 9. Մանկավարժա-դաստիարակչական աշխատակազմն ըստ աշխատանքային ստաժի
Տողի համա- |
Աշխատանքային ստաժը | ||||
մինչև 5 տարի |
6-10 տարի |
11-15 տարի |
16 և ավելի | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
901 |
Ընդամենը |
||||
902 |
այդ թվում` կանայք |
Բաժին 10. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
(հազ. դրամ) |
Ֆինանսական միջոցների առկայությունը | Ֆինանսական ծախսեր |
Ֆինան- սական միջոց- ների մնա- ցորդը տարե- վերջին | ||||||||||||||
ընդա- մենը |
այդ թվում | ընդա- մենը |
այդ թվում | |||||||||||||
մնա- |
ֆինանսական մուտքերը |
նյու- |
ոչ նյու- |
գոր- |
աշխա- |
պար- սոցիա- լական ապա- |
գրա- դարա- նային ֆոնդի համա- լրման |
հիմ- նա- վերա- նորոգ- ման, գույքի և սար- քավո- րում- ների ձեռք բերման |
այլ ծախ- սեր | |||||||
ընդա- |
այդ թվում | |||||||||||||||
բյուջեից |
նվիրա- |
վարձա- |
այլ | |||||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |