«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302226
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 176-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՋԵՐՄԱԷՆԵՐԳԻԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն ջերմային էներգիայի մատակարարման մասին» Ձև թիվ 1-ջերմաէներգիա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 176-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1-ՋԵՐՄԱԷՆԵՐԳԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ջերմային էներգիայի մատակարարման մասին» ձև N 1-ջերմաէներգիա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ջերմաէլեկտրակայանները, ջերմային տնտեսությունները, ինչպես նաև բնակարանային ֆոնդին և կոմունալ-կենցաղային կարիքների համար ջերմային էներգիա մատակարարող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև մարտի 5-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև մարտի 15-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 20-ը:
3. Հաշվետվություն չեն ներկայացնում այն իրավաբանական անձինք, որոնք.
1) արտադրում են ջերմաէներգիա, բայց անմիջապես սպառողներին չեն մատակարարում,
2) ջերմային էներգիա են մատակարարում այլ իրավաբանական անձանց՝ արտադրատեխնոլոգիական կարիքների համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
բաժին1. ջերմամատակարարման աղբյուրների քանակական և տեխնիկական ցուցանիշները
5. 101 տողում բերվում է հաշվետու տարում շահագործման հանձնված կաթսայատների քանակը, 102 տողում՝ սահմանված կարգով դուրս գրված, լուծարված կաթսայատներինը:
6. 103 տողում բերվում է հաշվետու տարեվերջին կաթսայատների քանակը, որից առանձնացվում են աշխատանքային վիճակում գտնվողները (տող 104) և չգործողները (տող 105):
7. Աշխատող կաթսայատների քանակական բաշխվածությունն ըստ հաշվետու տարում օգտագործած վառելիքի տեսակի և քանակի բերվում է 106-117 տողերում:
8. «Աշխատող կաթսայատների գումարային հզորությունը տարեվերջին» տողում (118) բերվում է տեղակայված կաթսաների անձնագրային /գործարքային/ հզորությունների գումարը:
Եթե որևէ կաթսայի վերաբերյալ բացակայում է անձնագրային հզորությունը կամ փաստացի ջերմաարտադրողականությունը, ապա հարկ է ցույց տալ դրա հաշվարկային ցուցանիշը, ելնելով մեկ ժամում ջրի առավելագույն ծախսից կամ, բացառության կարգով, վառելիքի մեկ ժամվա ծախսից:
9. Տող 119-ում բերվում է տեղադրված կաթսաների քանակը հաշվետու տարեվերջին, անկախ նրանից աշխատում են, վերանորոգման մեջ են կամ չեն աշխատում այլ պատճառներով, իսկ գործողները և չգործողները՝ համապատասխանաբար 120 և 121 տողերում:
Բաժին 2. Ջերմային ցանցերի երկարությունը
10. Տող 201-ում բերվում է ջերմային ցանցի մայրուղիների երկարությունը տարեվերջին՝ երկխողովակային հաշվարկմամբ: Ջերմային ցանցերի երկարությունը որոշվում է մայրուղու երկարությամբ տեղադրված երկու խողովակներով (ուղիղ կամ ջերմատար և հակադարձ) առանց ներբակային (ներթաղային) ցանցերի:
11. Տող 202-ում բերվում է ջերմային ցանցի այն հատվածի երկարությունը, որն ենթակա է փոխման, տող 203-ում՝ վերանորոգման: Գոլորշու ցանցի վերաբերյալ նույն տվյալները բերվում են տողեր 204-206-ում:
Բաժին 3. Ջերմային էներգիայի արտադրությունը և բաց թողումը
12. Արտադրված ջերմային էներգիայի քանակը (տող 301) որոշվում է բաց թողնված գոլորշու և տաք ջրի քանակով և ջերմության պահպանումով:
13. Տող 302-ում բերվում է դրսից ստացված (գնված) ջերմային էներգիայի քանակը, որը որոշվում է չափիչ սարքավորումների ցուցմունքների կամ ջերմություն մատակարարողի ներկայացրած վճարային հաշվի հիման վրա:
14. Տող 303-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանում բոլոր տեսակի սպառողներին փաստացի բաց թողնված ջերմային էներգիայի քանակը, որը որոշվում է չափիչ սարքավորումների տվյալների հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սպառման նորմաներով:
Բաց թողնված ջերմային էներգիայի ընդհանուր քանակի մեջ չի մտնում կաթսայատան սեփական արտադրական կարիքների համար օգտագործված ջերմության քանակը:
15. 303 տողից առանձնացվում է սեփական սպառողներին (տող 304) և այլ կազմակերպություններին /վերավաճառող/ (տող 308) բաց թողնված ջերմային էներգիայի քանակը: Սեփական սպառողներին բաց թողնված ջերմային էներգիայի ընդհանուր քանակից առանձնացվում է.
1) բնակարանային ֆոնդին բաց թողնված ջերմային էներգիայի քանակը (տող 305)՝ եթե ծախսված ջերմային էներգիայի արժեքը վճարվում է բնակչության կողմից,
2) կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված ջերմային էներգիայի քանակը (տող 306): Այստեղ հաշվառվում են ուսումնական հաստատություններին, առողջապահական, սպորտային, առևտրի, հասարակական սննդի, մշակույթի օբյեկտներին, մանկական խնամատարական կազմակերպություններին, ճամբարներին, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններին, հյուրանոցներին, հանրակացարաններին, կենցաղ-սպասարկման և այլ օբյեկտներին բաց թողնված ջերմային էներգիայի քանակը:
16. Տող 309-ում բերվում է հաշվետու տարում ջերմային էներգիայի կորուստը, որը որոշվում է ցանցին տրված ջերմության քանակից (ներառյալ արտադրված և դրսից ստացված ջերմային էներգիան հանած կաթսայատան սեփական արտադրական կարիքների համար ծախսված ջերմությունը) հանած բոլոր սպառողներին տրված ջերմային էներգիայի քանակը:
17. Ջեռուցված բնակելի շենքերի քանակից (տող 310) առանձնացվում է բազմաբնակարան շենքերի քանակը (տող 311) և բնակելի տների (առանձնատների) քանակը (տող 313): Տող 311-ից առանձնացվում է 5-ից ավելի հարկանի շենքերի քանակը (տող 312):
18. Տող 314-ում բերվում է ջեռուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակելի մակերեսը, իսկ տող 316-ում՝ բնակելի տների (առանձնատների) բնակելի մակերեսը: Տող 314-ից առանձնացվում է 5-ից ավելի հարկանի շենքերի բնակարանների բնակելի մակերեսը (տող 315):
Բաժին 4. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
19. Բաժնում բերվող՝ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
20. Տող 401-ում բերվում է ջերմամատակարարման օբյեկտների արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
21. Տող 402-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 403), ջերմաէներգիայի իրացումից ստացված մուտքերը (տող 404), մուտքեր նվիրատվությունից (տող 406) և այլ մուտքեր (տող 407): Տող 404-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 405):
22. Ընդհանուր ծախսերից (տող 408) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» տողում (409) բերում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տողում (410) բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» տողում (411) բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները տողում (412) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են տող 413-ում,
6) կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը բերվում են տող 414-ում,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 415-ում:
23. Սպառողներին մատակարարված ջերմային էներգիայի դիմաց տարիների ընթացքում կուտակված պարտքերը բերվում են տող 416-ում, որից՝ հաշվետու տարում գոյացածը՝ տող 417-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատակարարված ջերմային էներգիայի դիմաց գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 418 և 419 տողերում:
24. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 420) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Բաժին 1. Ջերմամատակարարման աղբյուրների քանակական և տեխնիկական ցուցանիշները
Տողի համարը |
Չափման միավորը |
Ընդամենը | |||
Ա |
Բ |
Գ |
1 | ||
101 |
Հաշվետու տարում շահագործման են հանձնվել կաթսայատներ |
միավոր |
|||
102 |
Հաշվետու տարում լուծարվել են կաթսայատներ |
-"- |
|||
103 |
Կաթսայատների քանակը տարեվերջին |
-"- |
|||
104 |
այդ թվում` աշխատող |
-"- |
|||
105 |
չաշխատող |
-"- |
|||
106 |
Աշխատած կաթսայատների բաշխումն ըստ |
ածուխով |
կաթսայատների քանակը |
միավոր |
|
107 |
վառելիքի քանակը |
տոննա |
|||
108 |
այլ կոշտ վառելիքով |
կաթսայատների քանակը |
միավոր |
||
109 |
վառելիքի քանակը |
տոննա |
|||
110 |
մազութով |
կաթսայատների քանակը |
միավոր |
||
111 |
վառելիքի քանակը |
տոննա |
|||
112 |
այլ հեղուկ վառելիքով |
կաթսայատների քանակը |
միավոր |
||
113 |
վառելիքի քանակը |
տոննա |
|||
114 |
գազով |
կաթսայատների քանակը |
միավոր |
||
115 |
վառելիքի քանակը |
հազ. խոր. մ |
|||
116 |
էլեկտրաէներգիայով |
կաթսայատների քանակը |
միավոր |
||
117 |
վառելիքի քանակը |
հազ. կվտ-ժ |
|||
118 |
Աշխատող կաթսայատների գումարային հզորությունը տարեվերջին |
գկալ/ժ |
|||
119 |
Տեղադրված կաթսաների քանակը տարեվերջին |
միավոր |
|||
120 |
այդ թվում՝ աշխատող |
-"- |
|||
121 |
չաշխատող |
-"- |
Բաժին 2. Ջերմային ցանցերի երկարությունը
(կմ) |
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 |
201 |
Ջերմային ցանցերի երկարությունը տարեվերջին (երկխողովակային հաշվարկմամբ) |
|
202 |
դրանցից կարիք ունեն՝ փոխման |
|
203 |
վերանորոգման |
|
204 |
Գոլորշու ցանցերի երկարությունը տարեվերջին (երկխողովակային հաշվարկմամբ) |
|
205 |
դրանցից կարիք ունեն՝ փոխման |
|
206 |
վերանորոգման |
Բաժին 3. Ջերմային էներգիայի արտադրությունը և բաց թողումը
Տողի համարը |
Չափման միավորը |
Ընդամենը | ||
Ա |
Բ |
Գ |
1 | |
301 |
Արտադրվել է տարվա ընթացքում |
գկալ |
||
302 |
Ստացվել է դրսից |
-"- |
||
303 |
Բաց է թողնվել, ընդամենը (304+308) |
-"- |
||
304 |
որից՝ իր սպառողներին (305+306+307) |
-"- |
||
305 |
այդ թվում |
բնակարանային ֆոնդին |
-"- |
|
306 |
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
-"- |
||
307 |
արտադրական կարիքների համար |
-"- |
||
308 |
բաց է թողնվել այլ կազմակերպությունների (վերավաճառողի) |
-"- |
||
309 |
Կորուստը տարվա ընթացքում |
-"- |
||
310 |
Ջեռուցված բնակելի շենքերի քանակը / 311+313 / |
միավոր |
||
311 |
այդ թվում՝ բազմաբնակարան շենքեր |
-"- |
||
312 |
որից՝ 5-ից ավելի հարկանի |
-"- |
||
313 |
բնակելի տներ (առանձնատներ) |
-"- |
||
314 |
Ջեռուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակելի մակերեսը |
հազ.քառ.մ |
||
315 |
որից՝ 5-ից ավելի հարկանի շենքերում |
-"- |
||
316 |
Բնակելի տների (առանձնատների) բնակելի մակերեսը |
-"- |
Բաժին 4. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
(հազ. դրամ) |
Տողի համարը |
Ընդամենը | ||
Ա |
Բ |
1 | |
401 |
Ջերմամատակարարման օբյեկտների արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը |
||
402 |
Մուտքեր, ընդամենը |
||
403 |
այդ թվում՝ բյուջեից |
||
404 |
ջերմաէներգիայի իրացումից |
||
405 |
որից՝ բնակչությունից |
||
406 |
նվիրատվությունից |
||
407 |
այլ մուտքեր |
||
408 |
Ծախսեր, ընդամենը |
||
409 |
այդ թվում՝ նյութական ծախսեր |
||
410 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
||
411 |
գործուղման ծախսեր |
||
412 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ |
||
413 |
պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ |
||
414 |
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման |
||
415 |
այլ ծախսեր |
||
416 |
Ջերմային էներգիայի մատակարարումից տարիների ընթացքում կուտակված պարտքերը |
ընդամենը |
|
417 |
հաշվետու տարում |
||
418 |
որից՝ բնակչությունից |
ընդամենը |
|
419 |
հաշվետու տարում |
||
420 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |