ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2003 թվականի N 515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ կետով.
«21. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2003 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներում լրացուցիչ ներգրավել 100 պայմանագրային աշխատող՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|