ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2001 թվականի N 889
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 496 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մարզպետների հողային պետական տեսչական իրավասությունները սահմանազատելու մասին» N 1149 որոշման՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածից հանել 61-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը, կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 496 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքում «Հողաշինարարության վարչություն» տողը լրացնել «-հողային պետական տեսչություն» բառերով՝ հանելով «Հողային պետական տեսչություն» տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |