ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2001 թվականի N 97
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 496 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 484 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի N 484 և 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 767 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 14-րդ, 15-րդ և 43-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
186 | 3 | 1 |
15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսուչներ |
73 | - | -». |
«43. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
100 | 4 | - |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ |
737 | - | - |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսուչներ |
11 | - | -»: |
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը, կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 496 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի N 550 և նոյեմբերի 16-ի N 767 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետի «լդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լդ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը».
բ) կետը լրացնել նոր` «լե», «լզ», «լէ», «լը», «լթ», «խ» և «խա» ենթակետերով.
«լե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարումը.
լզ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումների ու անվանակոչումների համաձայնեցումը և հաշվառումը.
լէ) Հայաստանի Հանրապետության և նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների բառարանների, տեղեկատուների, գազետիրների, ցանկերի, քարտեզների ու ատլասների հրատարակման համար լիցենզիաների տրամադրումը.
լը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց աշխարհագրական անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը.
լթ) իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման և բաժանման նախագծերի մշակման ապահովումը.
խ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.
խա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը».
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը լրացնել «Հողային պետական տեսչություն» տողով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 484 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Հողային պետական տեսչություն» տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |