Գլխավոր տեղեկություն
Номер
N 1694-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1309
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.2005
Дата вступления в силу
10.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1694-Ն

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի նկարագրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 6
Երևան

 
     


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1694-Ն որոշման

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված` 8 ծայր ունեցող աստղից` համաձայն ձևի:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ, իսկ հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:

Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից։ Աստղի մեծ տրամագիծը 36 մմ է, փոքր տրամագիծը`
30 մմ: Աստղն ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերևի մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակը: Զինանշանի տակ` շրջանի ներքևի մասում զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:

Աստղի դարձերեսին պատկերված է 25 մմ տրամագծով ուռուցիկ շրջան` 0.5 մմ եզրագծով: Շրջանի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը:

Մեդալի շերտաձողի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ: 

    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան