ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2000 թվականի N 154
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 59 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում, տեքստում և կանոնադրության մեջ «գրանտների» և «գրանտները» բառերը համապատասխանաբար փոխարինել «անտոկոս փոխառությունների» և «անտոկոս փոխառությունները» բառերով.
բ) կանոնադրության 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումն իրականացնում է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` գործակալություն)».
գ) կանոնադրության 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ընդունում է որոշումներ 2000 ԱՄՆ-ի դոլարից մինչև 50000 ԱՄՆ-ի դոլարի չափով բոլոր անտոկոս փոխառությունների տրամադրման մասին»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |