ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1999 թվականի թիվ 693
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 660 որոշման խմբագրությամբ) համապատասխան`
1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի N 448 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 504 որոշման 2-րդ կետը:
Հաստատված է ՀՀ վարչապետի 1999 թ. նոյեմբերի 15-ի N 693 որոշմամբ |
Կ Ա Զ Մ
շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի
Հ. Հովհաննիսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Կ. Միքայելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Ավանյան | - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ |
Ֆ. Զաքարյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ս. Դանիելյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ |
Ռ. Քրմոյան | - Երևանի քաղաքապետի խորհրդական |
- պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ | |
Գ. Ղափլանյան | - ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ |
Ս. Բաբայան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |