ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1997 թ. N 171
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի մասին» հրամանագրի 18-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետևյալ որոշումները`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման մասին» N 346 որոշման 3-րդ կետը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի N 346 և դեկտեմբերի 27-ի N 361 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 282 որոշումը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի N 346 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» N 507 որոշումը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի N 346 որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» N 20 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |