Գլխավոր տեղեկություն
Номер
N 734-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.745
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.05.2004
Дата вступления в силу
17.06.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 734-Ն

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 08 ենթախմբի «02. Հուշարձանների վերականգնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 21
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 20-ի N 734-Ն որոշման

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ

 

(հազ. դրամ)

NN ը/կ

Հուշարձանի անվանումը և գտնվելու վայրը

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

 1. 

Որոտնավանք (գ. Վաղուտին)
ընդամենը

 8300.0

 12000.0

 15000.0

ա) նախագծանախահաշվային աշխատանքներ
բ) վերականգնման աշխատանքներ

 300.0
 8000.0

 300.0
 11700.0

300.0
 14700.0

 2.
 
 
 
 

«Բարձրյալ խաչ» վկայարան-կոթող
(գ. Բարեկամավան)
ընդամենը

 6700.0

 13000.0

 20000.0

ա) նախագծանախահաշվային աշխատանքներ
բ) վերականգնման աշխատանքներ

 400.0
 6300.0

 400.0
 12600.0

 400.0
 19600.0

 3.
 
 
 
 

Աշտարակի կամուրջ (1664 թ.) (քաղ. Աշտարակ)
ընդամենը

 5000.0

 10000.0

 15000.0

ա) նախագծանախահաշվային աշխատանքներ
բ) վերականգնման աշխատանքներ

 500.0
 4500.0

 500.0
 9500.0

 500.0
 14500.0

 

Ընդամենը

 20000.0

 35000.0

 50000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան