«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 705-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Աշտարակի քաղաքային համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Աշտարակի քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ք. Աշտարակը գտնվում է մարզի հարավային մասում:
Ք. Աշտարակը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կարբի համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Կոտայքի մարզի Նոր-Երզնկա համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կոտայքի մարզի Եղվարդ համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով` Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Օշական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա» հատվածով` Փարպի համայնքին:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ԿԱՐԲԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Ք. Աշտարակի, Կարբի և Փարպի համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք հատելով Աշտարակ- Փարպի մարզային ճանապարհը, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում լանջով, հատում դաշտային ճանապարհը, որից կտրուկ թեքվում է հարավ-արևելք հասնում Քասախ գետի, Աշտարակ քաղաքի, Կարբի և Կոտայքի մարզի Նոր-Երզնկա համայքների «Բ» հանգուցային կետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6625.44 մ է:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ-ԵՐԶՆԿԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Աշտարակ քաղաքի, Կարբի և Կոտայքի մարզի Նոր-Երզնկա համայքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից Քասախ գետով իջնում է հարավ, անցնելով 2704.38 մ հասնում թիվ 1 կետին, որից թեքվում արևելք բարձրանում դիմացի ժայռի եզրը, անցնելով 464.4 մ հասնում թիվ 4 կետին, ապա թեքվում հարավ-արևելք անցնում 597.2 մ հասնում հեղեղատարի եզրի թիվ 5 կետին, որից կտրուկ թեքվում արևմուտք, ապա հարավ, հեղեղատարով իջնում Աշտարակ-Եղվարդ մարզային ճանապարհի հատման կետը 1089.0 մ հասնելով թիվ 6 կետին, որից սահմանագիծը Եղվարդ տանող ճանապարհով անցնելով 1299.0 մ հասնում թիվ 7 կետին, հետո թեքվում է հարավ-արևելք անցնելով 497.9 մ, հասնում թիվ 8 կետին, որտեղից թեքվում է հյուսիս-արևելք անցնելով 1450.07 մ հասնում Գռգռան լեռան գագաթի եռանկյունաչափական կետին, որը հանդիսանում է Աշտարակ, Կոտայքի մարզի Նոր-Երզնկա և Եղվարդ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետը:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8098.70 մ է:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Ք. Աշտարակ, Կոտայքի մարզի Նոր-Երզնկա և Եղվարդ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը Գռգռան լեռան գագաթից իջնում է դեպի հարավ-արևելք անցնելով լանջով և բլուրներով հասնում է բարձունքի գագաթին, որը հանդիսանում է ք. Աշտարակի, Կոտայքի մարզի Եղվարդ և Պռոշյան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետը:
Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2502.9 մ է:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Ք. Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ, Պռոշյան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, լանջերով անցնելով 1360.3մ հասնում թիվ 2 կետին, այնուհետև սահմանագիծը շարունակվում է մայր ջրանցքով անցնելով 4195.8մ հասնում ք. Աշտարակ, Սասունիկ և Կոտայքի մարզի Պռոշյան համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5556.1մ է:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ՍԱՍՈՒՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Ք. Աշտարակ, Օշական և Սասունիկ համայնքների տարածքների «Զ» հանգուցային կետից սահմանագիծը հատելով ջրբաժանն անցնում է հյուսիս-արևելք, ապա լանջով թեքվում է արևելք թիվ 1-10 կետերով անցնելով 1350.7մ միանում է թիվ 11 շրջադարձային կետին: Թիվ 11 կետից սահմանագիծը հատելով դաշտային ճանապարհներ անցնում է հարավ-արևմուտք թիվ 12-18 կետերով 571.6մ հասնում թիվ 19 կետին, հետո թեքվում հարավ, հարթավայրային ռելիեֆով անցնելով թիվ 20 կետով անցնելով 238.9մ հասնում թիվ 21 կետին, ապա շրջադարձելով անցնում հարավ-արևելք թիվ 22-28 կետերով անցնելով 822.2մ միանում թիվ 29 կետին: Թիվ 29 կետից սահմանագիծը հարթավայրային ռելիեֆով անցնում է արևելք միանում թիվ 31 կետին, հետո հատելով ձորը թեքվում է հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք անցնելով թիվ 32-33 կետերով անցնելով 2195.8մ միանում թիվ 34 կետին, որից հետո լանջով թեքվելով հյուսիս-արևելք, ջրբաժանով թիվ 35 կետով անցնելով 1050.5մ միանում ք. Աշտարակ, Սասունիկ և Կոտայքի մարզի Պռոշյան համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6229.7մ է:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ՕՇԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Ք. Աշտարակ, Փարպի և Օշական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծն այգիներով, շրջադարձերով անցնում է հարավ-արևելք հատելով դաշտամիջյան ճանապարհներ հասնում գետին այնուհետև թեքվում հյուսիս-արևելք անցնելով 3006.2մ հասնում թիվ 1 կետին, ապա նույն ուղղությամբ անցնում 167.9մ հասնում թիվ 2 շրջադարձային կետին, որից թեքվում է հարավ-արևելք թիվ 3 կետով Քասախ գետի աջակողմյան ժայռի եզրով, այնուհետև գետից սկիզբ առնող ջրանցքով անցնում 2568.4մ միանում ք. Աշտարակ, Օշական և Սասունիկ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5742.5մ է:
Ք. ԱՇՏԱՐԱԿ-ՓԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»
Ք. Աշտարակ, Կարբի և Փարպի համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը ոռոգման առվով անցնում է դեպի հարավ-արևմուտք հասնում ջրի հատման խաչմերուկ, ռելիեֆային սահմանով շարունակվում դեպի հարավ հասնում փոքր ձորակին: Այգիների եզրագծով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք հասնում Ագարակ - Աշտարակ մարզային ճանապարհին հատելով այն թեքվում հարավ, հասնում դաշտային ճանապարհին հասնում է ձոր, շարունակելով այգու սահմանագծով հասնում ք. Աշտարակ, Փարպի և Օշական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:
«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4615.70 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |