«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2005 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 2147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով սահմանված` ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:
2. Ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական պիտանիության հեռանկարների որոշումն է:
3. Ոստիկանության գլխավոր խմբի, ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն բաժինների և կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ինքնուրույն բաժնի ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացնում են պետական կառավարման մարմնի ղեկավարի կազմավորած` ոստիկանության կենտրոնական հանձնաժողովները, իսկ ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի կազմավորած` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ատեստավորման հանձնաժողովները:
4. Ատեստավորումն անցկացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողը պարտավոր է ատեստավորմանը ներկայանալ ատեստավորման հանձնաժողովի սահմանած օրը:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Ոստիկանության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում հերթական ատեստավորման ենթակա` ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները (N 1 ձև):
7. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում հերթական ատեստավորման ենթակա ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները (N 2 ձև):
8. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում անմիջական ղեկավարը կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած ոստիկանության ծառայողն իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է համապատասխան զեկուցագիր, որից հետո երկամսյա ժամկետում ոստիկանության ծառայողն ատեստավորվում է ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ատեստավորման հանձնաժողովի կողմից:
9. Ոստիկանության ծառայողների անմիջական ղեկավարները պարտավոր են`
ա) ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողին տեղեկացնել ատեստավորման անցկացման մասին,
բ) ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողին ծանոթացնել ատեստավորման անցկացման կարգին և պայմաններին,
գ) կազմել ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:
10. Ծառայողական բնութագիրը շարադրվում է ատեստավորման թերթի (N 3 ձև) 8-րդ կետում` ազատ ոճով, որում արտացոլվում են`
ա) ատեստավորման ժամանակահատվածում ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողի ծառայողական գործունեության արդյունքները (ցուցանիշներ, ձեռքբերումներ),
բ) հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրինականությունը և հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը,
գ) գործնական հատկանիշները, պարկեշտությունը, արդարամտությունը, իրավական կուլտուրան,
դ) մասնագիտական պատրաստվածության աստիճանը, օպերատիվ-ծառայողական խնդիրներ լուծելու, որոշակի իրավիճակներում կողմնորոշվելու, մասնագիտական ունակություններն արդյունավետ կիրառելու կարողությունը,
ե) տեսական գիտելիքների մակարդակը, գիտատեխնիկական միջոցներ, հաշվեցուցակային զենք, ինքնապաշտպանության հնարքներ օգտագործելու ունակությունը,
զ) կազմակերպվածությունը, աշխատանքում նորն ու առաջավորն օգտագործելու ձգտումը,
է) ենթականերին ղեկավարելու, ուսուցանելու, տրված առաջադրանքները կատարելու համար անձնակազմին համախմբելու ունակությունը,
ը) նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունն ու վճռականությունը, ծառայության դժվարություններին դիմակայելու, բարդ իրավիճակներում ինքնատիրապետման կարողությունը, զսպվածությունը` հանրության հետ շփվելիս, և ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները պահպանելու ունակությունը,
թ) բարեխղճությունը ծառայողական պարտականությունները կատարելիս, հեղինակությունը կոլեկտիվում,
ժ) դժվար պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու, պետական և ծառայողական գաղտնիքները պահելու ունակությունը։
Բնութագրում արտացոլվում են նաև ոստիկանության ծառայողի` ծառայության ընթացքում թույլ տված թերությունները:
11. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա նրա տված եզրակացությունն իրավական ուժ չունի: Եթե այդպիսի ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիրը չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
12. Ոստիկանության ծառայողն ատեստավորման անցկացման օրվանից 2 շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին և ատեստավորման թերթի 9-րդ կետում ստորագրի: Բնութագրին համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք նշվում են ատեստավորման թերթի նույն կետում:
Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ ատեստավորվող ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը լրացված ատեստավորման թերթը (մինչև 12-րդ կետը ներառյալ) ատեստավորման ենթակա ծառայողի` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառութային լիազորությունների ցանկի հետ միասին ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովին:
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
13. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ անհատական հարցազրույցի միջոցով:
Հանձնաժողովն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթը, քննարկում ծառայողական բնութագիրը և ոստիկանության ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հանձնաժողովի հրավերով կարող է մասնակցել իր ենթակայի ծառայողական բնութագրի քննարկմանը:
14. Ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է ստորև նշված բնագավառներից հարցեր տալու միջոցով` պարզելու համար ատեստավորվողի`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացությունը,
բ) «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև տվյալ ոստիկանության ծառայողի` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող այլ օրենքների և իրավական ակտերի իմացությունը,
գ) իր ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառութային լիազորությունների իմացությունը։
15. Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով ոստիկանության ծառայողի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:
16. Ատեստավորման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
բ) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
գ) կարող է ներկայացվել խրախուսման,
դ) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել ծառայողին գործուղել վերապատրաստման,
ե) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
17. Հարցազրույցից հետո հանձնաժողովի նախագահը և անդամները, ատեստավորվողի բացակայությամբ, քննարկում և սահմանված ձևաթղթում (N 4 ձև) գրանցում են իրենց անհատական կարծիքները` սույն կարգի և պայմանների 16-րդ կետով նախատեսված որոշումների շրջանակներում:
18. Ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա քվեարկության են դրվում՝ առավել ձայներ հավաքած երկու որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների առկայության դեպքում՝ ոստիկանության ծառայողի համար առավել նպաստավորը:
19. Ամփոփելով հանձնաժողովի անդամների կարծիքները` հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումը գրանցում է նշված ձևաթղթի համապատասխան մասում և բարձրաձայն հայտարարում: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից (N 5 ձև):
20. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի ատեստավորման թերթի 10-րդ կետում գրանցում է հանձնաժողովի ընդունած որոշումը:
21. Ատեստավորման թերթն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Դրանից հետո հանձնաժողովի կողմից հրավիրվում է ոստիկանության համապատասխան ծառայողը և ծանոթանում ընդունված որոշմանը` ստորագրելով ատեստավորման թերթի 12-րդ կետում:
22. Ոստիկանության ծառայողն ատեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կարգով` իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բայց ոչ ուշ, քան ընդունված որոշման մասին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում: Բողոքը քննարկվում է, և ընդունվում է որոշում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բողոքը բավարարելու դեպքում` երկամսյա ժամկետում անցկացվում է կրկնակի ատեստավորում:
23. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշմանը ոստիկանության ծառայողին ծանոթացնելուց հետո հանձնաժողովը 7 օրվա ընթացքում ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին է հանձնում ատեստավորման թերթը, հանձնաժողովի որոշումը, արձանագրությունը՝ սահմանված կարգով պահպանելու և արխիվացնելու համար:
Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ծանոթանում է ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը և ստորագրում ատեստավորման թերթի 13-րդ կետում:
24. Ատեստավորման թերթը պահվում է ոստիկանության ծառայողի անձնական գործում:
25. Ատեստավորման հանձնաժողովի կողմից սույն կարգի 16-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում, ատեստավորման թերթին ծանոթանալուց հետո, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության սահմաններում ընդունում է համապատասխան որոշում կամ 7 օրվա ընթացքում կոնկրետ առաջարկություններով միջնորդում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ մասերին համապատասխան որոշում ընդունելու համար:
26. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ատեստավորման անցկացման ընթացքում օրենքի և սույն կարգով սահմանված դրույթների խախտում հայտնաբերելու դեպքում ատեստավորումն անվավեր ճանաչելու միջնորդությամբ դիմում է պետական կառավարման մարմնի ղեկավարին:
27. Ատեստավորման հանձնաժողովի որոշումների արձանագրության հիման վրա կազմվում է հսկողական ցուցակ (N 6 ձև), որում նշվում են այն ոստիկանության ծառայողների մասին տվյալները, որոնց նկատմամբ հանձնաժողովն ընդունել է սույն կարգի և պայմանների 16-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված որոշումները:
Հսկողական ցուցակի մեկ օրինակը ներկայացվում է ոստիկանության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանում:
Հսկողական ցուցակում նշված որոշումների կատարման նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
28. Ատեստավորման արդյունքում ընդունված` սույն կարգի և պայմաններ 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումների հիման վրա ոստիկանությունում ձևավորվում է առաջխաղացման ռեզերվ` պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Ատեստավորումն օրենքով ու սույն կարգով և պայմաններով սահմանված դրույթների պահանջներին համապատասխան անցկացնելու համար ատեստավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները կրում են անհատական պատասխանատվություն:
30. Օրենքի ու սույն կարգով և պայմաններով սահմանված դրույթների խախտումների դեպքում ոստիկանության տվյալ ծառայողի ատեստավորումը վերադասության կարգով` ոստիկանության տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ճանաչվում է անվավեր:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
___________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
Ծառայողի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը |
Վերջին ատեստավորման ամսաթիվը և ընդունված որոշումը |
Ծանոթագրություն |
Ստորաբաժանման ղեկավար __________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ __________ 200 թ.
Ձև N 2
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
___________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
Ծառայողի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը |
Վերջին ատեստավորման ամսաթիվը և ընդունված որոշումը |
Ծանոթագրություն |
Ստորաբաժանման ղեկավար __________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ __________ 200 թ.
Ձև N 3
ԳԱՂՏՆԻ |
Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ
200 թ. ___________ ___ -ից մինչև 200 թ. ___________ ___-ը
ժամանակաշրջանի համար
1. Ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը _____________________________
___________________________________________________________
2. Կոչումը, դրա շնորհման օրը, ամիսը, տարեթիվը ____________________________
____________________________________________________________
3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
4. Զբաղեցրած պաշտոնի անվանումը և
այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը ___________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
5. Ծառայությունը զինված ուժերում, ազգային
անվտանգության ծառայությունում և ոստիկա-
նությունում _____________________________________________________
(նշվում են ժամանակահատվածները)
_____________________________________________________________
_____________________________________________________________
6. Կրթությունը` | ա) քաղաքացիական |
__________________________ |
բ) զինվորական (հատուկ) |
__________________________ |
7. Վերջին ատեստավորման տարեթիվը և ընդունված որոշումը _____________________
____________________________________________________________
8. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
____________________ |
|
____________________ |
|
____________________ |
____________________ |
|
9. Ծառայողական բնութագրին ծանոթացա`
_____________________________________________________________
(ծառայողական բնութագրին համաձայն լինելու դեպքում լրացնել «Համաձայն եմ»,
իսկ համաձայն չլինելու դեպքում նշել պատճառները)
_____________________________________________________________
_____________________________________________________________
____________________ |
____________________ |
|
10. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
_____________________________________________________________
_____________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
______________________ |
_______________ |
Հանձնաժողովի անդամներ |
______________________ |
_______________ |
Հանձնաժողովի քարտուղար |
______________________ |
_______________ |
|
11. |
_______________________ |
|
____________________ |
||
____________________ |
____________________ | |
|
12. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշմանը ծանոթացա`
_____________________________________ |
____________________ |
|
13. Ոստիկանության կառուցվածքային
ստորաբաժանման ղեկավար ___________________________________________
(կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը)
_____________________________ | |
|
Ձև N 4
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ատեստավորվող ոստիկանության ծառայողի կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը _____
_____________________________________________________________
_____________________________________________________________
2. Զբաղեցրած պաշտոնը _____________________________________________
_____________________________________________________________
3. Հանձնաժողովի անդամների և նախագահի կարծիքները`
անդամներ` | ____________________ (որոշումը) |
___________________ (անունը, ազգանունը) |
____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ |
___________________ ___________________ ___________________ ___________________ ___________________ ___________________ ___________________ ___________________ ___________________ ___________________ | |
նախագահ` |
____________________ |
___________________ |
4. Հանձնաժողովի որոշումը` ____________________________________________
(նախագահի ստորագրությունը)
______________________________________________________________
_______ ____________ 200 թ.
Ձև N 5
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _ _
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
___________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
___________________________________________________________________
NN |
Ատեստավորվող ծառայողի կոչումը, |
Ատեստավորման |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
||
5. |
||
6. |
||
7. |
||
8. |
||
9. |
||
10. |
||
11. |
||
12. |
||
13. |
||
14. |
||
15. |
Հանձնաժողովի նախագահ |
__________________ |
__________ |
Հանձնաժողովի քարտուղար |
|
__________ |
____ ___________ 200 թ. |
Ձև N 6
Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
այն ոստիկանության ծառայողների, որոնց նկատմամբ ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունվել են «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն», «Կարող է ներկայացվել խրախուսման», «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել ոստիկանության ծառայողին գործուղել վերապատրաստման», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումները
_____________________________________________________________________
(ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)
_____________________________________________________________________
Ատեստավորված |
Ատեստավորման |
Ատեստավորման |
Ատեստավորման |
Վերապատրաստման |
Ստորաբաժանման ղեկավար _____________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
____ ___________ 200 թ.