«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 639-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՊԱՏԻ, ՍՈՎԵՏԱԿԱՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱԲԱԿԻ, ԶՈԼԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի հունիսին կայանալիք` Արմավիրի մարզի Նորապատի, Սովետականի, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակի, Զոլաքարի գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի, Բլագոդարնոյեի գյուղական համայնքի ղեկավարի, Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղական համայնքների ղեկավարների, Նահապետավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1320905 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Նորապատի, Սովետականի, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակի, Զոլաքարի, Լոռու մարզի Սպիտակի, Բլագոդարնոյեի, Կոտայքի մարզի Քանաքեռավանի, Շիրակի մարզի Պեմզաշենի, Նահապետավանի, Սյունիքի մարզի Խնձորեսկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |