«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2005 թվականի N 517-Ն
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այն հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա
Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն
Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ
Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով)
Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ)
Տուբերկուլյոզի բաց ձևեր
Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ
Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ
ՄԻԱՎ / ՁԻԱՀ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |