«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1075-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուռուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1135,2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 1129,2 հեկտարը, որից` 147,3 հեկտար վարելահող, 74,1 հեկտար խոտհարք, 625,6 հեկտար արոտ և 282,2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 6 հեկտարը, որից` 1,5 հեկտար արոտ և 4,5 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 1,5 հեկտար արոտը` ավազի հանքի շահագործման, իսկ 4,5 հեկտար այլ հողերը` ձկնարդյունաբերության կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՌՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուռուտի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները
Տարեթիվը | Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում` | ||||
վարե- լահող |
բազ- մամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | այլ հողեր | ||||
2004 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | ||||||
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման |
Բ | |||||||
Հ | ||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | 6,0 | 1,5 | 4,5 | ||||
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների | Կ | |||||||
Ջրային հողեր | Ջ | |||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | |||||||
Հատուկ նշանակության հողեր | ՀՆ | |||||||
Ընդամենը | 6,0 | 1,5 | 4,5 |