«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 567-Ն
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «05. Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄՇԱԿՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | ||||
Ծրագրով նախատեսված աշխատանքների` | |||||
|
նկարագիրը և փուլերը |
վերջնական արդյունքը |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
Աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակում |
1. Երկրների ցանկի նախանշում, որտեղ կիրառվում է աղտոտման անշարժ աղբյուների տեխնոլոգիական և տարածքային նորմավորում |
ուսումնասիրված նյութն ամփոփող տեղեկանք |
|
|
|
2. Նշված երկրներում առկա կիրառման մեխանիզմների ուսումնասիրում | |||||
3. Այլ երկրների փորձից ելնելով Հայաստանում գործող նորմավորման կարգի վերլուծություն` բացահայտելով թերությունները` ըստ առաջնայնության լուծման ենթակա խնդիրների ու գործողությունների ցանկի կազմում |
բացահայտված խնդիրների և գործողությունների ցանկ | ||||
4. Ընտրված տարածքների համար վնասակար արտանետումներ ունեցող անշարժ աղբյուրների գույքագրում և արտանետումների ցրման հաշվարկ |
ընտրված տարածքների արտանետման անշարժ աղբյուրների արտանետումների ցրման հաշվարկ | ||||
5. Ընտրված տարածքներում մթնոլորտի աղտոտվածության ընդհանուր ծավալի և այդ ծավալում ավտոտրանսպորտի բաժնեմասի որոշում |
տվյալները` համապատասխան աղյուսակային ձևով | ||||
6. Գույքագրման և հաշվարկի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում, դրանց դասակարգում և մշակման (լրամշակման) ենթակա անհրաժեշտ նորմատիվամեթոդական փաստաթղթերի ցանկի կազմում |
մշակման (լրամշակման) ենթակա նորմատիվամեթոդական փաստաթղթերի ցանկ | ||||
7. Անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տարածքային նորմավորման կարգի մշակում |
մշակված կարգի և առաջարկությունների նախագիծ | ||||
8. Տեխնոլոգիական նորմավորման վերաբերյալ առաջարկության մշակում |
| ||||
Աշխատանքների ծավալը |
x |
1 («Վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) |
x |
x |
x |
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
x |
2000.0 |
x |
x |
x |
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ.դրամ) |
x |
2000.0 |
860.0 |
1360.0 |
2000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |