«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1606-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանների համար ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումը յուրաքանչյուրի համար 4500.0 հազ. դրամի չափով, կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 03 ենթախմբի «01. Դատական իշխանության մարմինների պահպանում» ծախսային ծրագրով համապատասխանաբար Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանների գծով նախատեսված հատկացումների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2004 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1606-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի |
Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`փակագծերում) | |
խումբը |
ենթախումբը |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 |
|
|
այդ թվում` |
|
03 |
|
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ |
22500.0 |
|
|
այդ թվում |
|
|
03 |
Դատական գործունեություն |
22500.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
01. Դատական իշխանության մարմինների պահպանում |
22500.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
Քրեական և զինվորական գործերով վերաքննիչդատարան |
4500.0 |
|
|
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի |
4500.0 |
|
|
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան |
4500.0 |
|
|
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան |
4500.0 |
|
|
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան |
4500.0 |
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
(22500.0) |
|
|
այդ թվում` |
|
|
|
06 Այլ ծրագրեր |
(22500.0) |
|
|
այդ թվում` |
|
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
(22500.0) |
|
|
ՀՀ կառավարություն |
(22500.0) |