«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 979-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21 -րդ կետով.
«21. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն N 1 հավելվածի».
բ) որոշման 3-րդ կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 2 հավելվածի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հուլիսի 10 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
1. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
2. «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարան
3. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
4. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան
5. «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
6. «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց
7. «Արփի» բնապատմական արգելոց
8. Պատմական միջավայրի պահպանության Երևանի մարզային ծառայություն
9. Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայություն
10. Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայություն
11. Պատմական միջավայրի պահպանության Արմավիրի մարզային ծառայություն
12. Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայություն
13. Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայություն
14. Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայություն
15. Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայություն
16. Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայություն
17. Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայություն
18. Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայություն
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |