«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 912-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2040-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված տարածքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր».
բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.
«10. |
Գեղարքունիքի մարզպետարան | «Գավառ մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) |
5663 |
11. |
Արմավիրի մարզպետարան | «Վաղարշապատի պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (Սպանդարյան 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկ) |
1050»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|