Գլխավոր տեղեկություն
Номер
N 340-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.23/22(257) Հոդ.365
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2003
Дата вступления в силу
03.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 340-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ Զարգացման հայկական գործակալությանը ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ՝

ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 07 ենթախմբի «10. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագրի «Հայկական զարգացման գործակալություն» ենթածրագրի շրջանակներում՝ նույն հավելվածի N 17 աղյուսակով հաստատված համաֆինանսավորման նպատակով նախատեսված 58640,0 հազ. դրամ գումարի հատկացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը պատասխանատու է սույն որոշման «ա» ենթակետում նշված համաֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումարների տրամադրման և դրա շրջանակներում բյուջեի կատարման վերաբերյալ գործող կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն հաշվետվությունների ներկայացման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 10
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան