«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1652-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Դիմում
Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
Ինքնակենսագրություն
Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
Տեղեկանք առողջական վիճակի մասին
Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը
Տարբեր ուսումնական, վերապատրաստման դասընթացների ավարտման վերաբերյալ հավաստագրեր (առկայության դեպքում)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |