«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1737-Ն
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության՝ հաշվեկշռային մեթոդով 5,425 մլն դրամ գնահատված և 1679 քառ. մետր տարածք զբաղեցնող Արտաշատի կինոթատրոնի անավարտ շինարարության օբյեկտը (Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, այսուհետ՝ օբյեկտ) մասնավորեցնել դասական աճուրդով։
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում.
բ) օբյեկտի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 500 հազ. դրամ։
3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) օբյեկտի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման և օբյեկտի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Առաջարկել Արտաշատի քաղաքապետին երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գնորդի հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|