«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 856-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 4-րդ կետի «ե» և «ե2», 6-րդ կետի «գ» և «գ2» ենթակետերի ու 8-րդ, 82-րդ և 9-րդ կետերի գործողությունը կասեցնել մինչև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենքով։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ մինչև 2003 թվականի սեպտեմբերի 30-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առևտրի կազմակերպումը կարգավորող օրենքի նախագիծ։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ մինչև 2003 թվականի սեպտեմբերի 30-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող օրենքի նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|