«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2003 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ «ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԵՆԹԱԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրում ընդգրկված «Այլ նորմատիվային փաստաթղթերի մշակում» ենթածրագրով իրականացվելիք նախագծահետազոտական աշխատանքների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 27 Երևան |
|
Հավելված |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ «ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԵՆԹԱԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Կատարման ժամկետը | Գումարը (հազ. դրամ) | |
ընդամենը |
այդ թվում՝ 2003 թ. | |||
1 | 2 | 3 | 4 | 5 |
I. | Քաղաքաշինական փաստաթղթեր այդ թվում՝ | 27700.0 | 9600.0 | |
1. | Երևանի ագլոմերացիայի տարածքային հատակագծման նախագծի մշակում | 2003-2004 թթ. | 24700.0 | 6600.0 |
2. | Սոցիալապես անապահով ընտանիքների, այդ թվում՝ փախստականների բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշների մշակման հայեցակարգի մշակում | 2003 թ. | 3000.0 | 3000.0 |
II. | Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգ այդ թվում՝ | 32600.0 | 25400.0 | |
2.1. | Ընդհանուր նորմատիվային փաստաթղթեր այդ թվում՝ | 5600.0 | 3800.0 | |
2.1.1. | Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի վերամշակում) | 2003 թ. | 2000.0 | 2000.0 |
2.1.2. | Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակում) | 2003-2004 թթ. | 3600.0 | 1800.0 |
2.2. | Քաղաքաշինության վերաբերյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթեր այդ թվում՝ | 2000.0 | 2000.0 | |
2.2.1. | Քաղաքաշինություն: Բնակավայրերի հատակագծում և կառուցապատում (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի վերամշակում) | 2003 թ. | 2000.0 | 2000.0 |
2.3. | Տեխնիկական նորմեր, կանոններ և ստանդարտներ այդ թվում՝ | 25000.0 | 19600.0 | |
2.3.1. | Սննդի օբյեկտներ (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակում) | 2003-2004 թթ. | 3600.0 | 1800.0 |
2.3.2. | Հյուրանոցներ (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակում) | 2003-2004 թթ. | 3600.0 | 1800.0 |
2.3.3. | Հանրակրթական նշանակության շենքեր (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակում) | 2003-2004 թթ. | 3600.0 | 1800.0 |
2.3.4. | Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում (Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի վերամշակում) | 2003 թ. | 2000.0 | 2000.0 |
2.3.5. | Ավտոմոբիլային ճանապարհների նախագծում և շինարարություն (շինարարական նորմերի ձեռնարկի մշակում) | 2003 թ. | 1800.0 | 1800.0 |
2.3.6. | Ինժեներական շինություններ: Տերմիններ և սահմանումներ (մշակում) | 2003 թ. | 2000.0 | 2000.0 |
2.3.7. | Շինարարության մեջ գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի մշակման հայեցակարգի մշակում | 2003 թ. | 2900.0 | 2900.0 |
2.3.8. | Միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի փորձաքննության անցկացում | 2003 թ. | 1200.0 | 1200.0 |
2.3.9. | Միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տեղայնացում (թարգմանություն, խմբագրում և ազդանշանային օրինակների հրատարակում): Հանրապետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ազդանշանային օրինակների հրատարակում | 2003 թ. | 4300.0 | 4300.0 |
Ընդամենը | 60300.0 | 35000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |