«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 541-Ն
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման 7-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 14 ենթախմբի «1. Երիտասարդական ծրագրերի իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2003 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող երիտասարդական ծրագրերի իրականացման ծախսերի նախահաշիվներն ըստ առանձին միջոցառումների՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիմայիսի 15-ի N 541-Ն որոշման |
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ
NN ը/կ |
Հոդվածի անվանումը |
Միջոցառումների քանակը | Մեկ միջոցառման գինը | 2003 թ. գումարը | այդ թվում ըստ եռամսյակների (աճողական) | |
առաջին կիսամյակ | ինն ամիս | |||||
1. | Երիտասարդական ծրագրերի իրականացման գծով պետական պատվեր | 55 | 2688.6 | 147875 | 88725 | 118300 |
2. | «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության ապահովում | 1 | 50000 | 50000 | 30000 | 40000 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 197875 | 118725 | 158300 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |