«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2003 թվականի N 153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1835-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-ին կետով.
«11. Բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ նվազեցնել Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Նշված ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 465100 դրամ, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 100 դրամ, քանակը՝ 4651 հասարակ (սովորական) բաժնետոմս».
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել՝ 62620000 դրամ, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 10000 դրամ, քանակը՝ 6262 հասարակ (սովորական) բաժնետոմս:
Բաժնետոմսերի փոխարկումը կատարել սահմանված կարգով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|