«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2151-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Լուծարված «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 11540.0 հազ. դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
1.4. Սահմանել, որ՝
ա) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման՝ գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Լուծարված «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
2.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 2740.0 հազ. դրամ:
2.3. Սահմանել, որ՝
ա) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման՝ գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.1. Լուծարված «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության տրանսպորտային միջոցները՝ համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր, մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Տրանսպորտային միջոցների վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրանց գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:
3.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Լուծարված «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
4.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 42700.0 հազ. դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
4.4. Սահմանել, որ՝
ա) ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման՝ գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունվարի 10 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականիդեկտեմբերի 26-ի N 2151-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎԱԾ «ԿՈՄՈՒՆՏՐԱՆՍ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Անվանումը | Շահագործման տարեթիվը | Քանակը (հատ) | Գնահատված արժեքը (հազ. դրամ) | Մեկնարկային գինը (հազ. դրամ) |
Տրանսպորտային միջոցներ | 20816.6 | |||
Ավտոմեքենա «ՎԱԶ 2106» | 1988 թ. | 1 | 159.0 | 80.0 |
Ավտոմեքենա «ԻԺ 2715» | 1989 թ. | 1 | 141.0 | 70.0 |
Ավտոմեքենա «ԻԺ 2715» | 1990 թ. | 1 | 141.0 | 70.0 |
Ավտոբուս «Իկարուս-250» | 1983 թ. | 1 | 15500.2 | 7750.0 |
Ավտոմեքենա «ԳԱԶ 53» | 1988 թ. | 1 | 246.6 | 123.0 |
Ավտոմեքենա «ԳԱԶ 52» | 1987 թ. | 1 | 114.0 | 57.0 |
Ավտոմեքենա «ԳԱԶ 66» | 1988 թ. | 1 | 988.7 | 494.0 |
Ավտոմեքենա «ԳԱԶ 66» (հորատող) | 1989 թ. | 1 | 1891.1 | 945.0 |
Ավտոմեքենա «ԿամԱԶ 5410» | 1988 թ. | 1 | 555.0 | 277.0 |
Ավտոմեքենա «ԿամԱԶ 5410» | 1988 թ. | 1 | 555.0 | 277.0 |
Ավտոմեքենա «ԶԻԼ 130» | 1982 թ. | 1 | 213.0 | 106.0 |
Կցորդ «ԿԲ 817» | 1988 թ. | 1 | 108.0 | 54.0 |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ 469» (մարդատար) | 1982 թ. | 1 | 204.0 | 102.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |