«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 712-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԽՉՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 411,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 409,6 հեկտարը, որից` 125,7 հեկտար վարելահող, 16 հեկտար խաղողի այգի, 15 հեկտար արոտ, 252,9 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 60,9 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.
բ) 5,8 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, որից` 5,2 հեկտարը` աճուրդով, 0,3 հեկտարը` անհատույց որպես տնամերձ օտարելու, 0,3 հեկտարը` հասարակական կառուցապատման նպատակով.
գ) 1,2 հեկտարը, որից` 1,1 հեկտար անօգտագործելի հողեր, 0,1 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` արտադրական օբյեկտների կառուցման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԽՉՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |