«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2002 թվականի N 1768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները) | |
խումբ | ենթա- խումբ |
տարի | |
04 | 03 | 01. Հանրակրթական դպրոցների պահպանում | (1313,3) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | (1313,3) | ||
այդ թվում՝ | |||
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | (881,6) | ||
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | (304,9) | ||
- գրասենյակային ապրանքներ և նյութեր | (6,8) | ||
Այլ ծախսեր | (30,8) | ||
Կապի ծառայությունների վճարներ | (9,9) | ||
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | (41,6) | ||
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | (22,1) | ||
Այլ կոմունալ ծախսեր | (13,8) | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | (1,8) | ||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 1313,3 | ||
այդ թվում՝ | |||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 1313,3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |