«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2002 թվականի N 1681-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՄՈՆԻԱԿԱՅԻՆ ՍԵԼԻՏՐԱՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» N 1262-Ա որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2002 թվականի մարտի 6-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված 9783 տոննա ամոնիակային սելիտրան աճուրդային կարգով իրացնել Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ համաձայն հավելվածի:
2. Ամոնիակային սելիտրայի մեկ տոննայի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանել 60000 դրամ:
3. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագրի համաձայն «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ծախսերը (ապրանքի ստացում, մաքսային ձևակերպում, ներքին երկաթուղային փոխադրում, վագոնից պահեստ բեռնաթափում, սերտիֆիկացում, պահպանում) հատուցվում են ամոնիակային սելիտրայի իրացումից գոյացած միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի.
բ) ամոնիակային սելիտրայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
գ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ՝ կնքելով գործակալության պայմանագիր.
բ) պայմանագրով նախատեսել, որ գործակալի կողմից ծառայությունները մատուցվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ գնման պահանջի ծագման օրվանից սկսած 90-օրյա ժամկետում.
գ) 10-օրյա ժամկետում սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված ամոնիակային սելիտրայի աճուրդային վաճառքի իրականացման կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՄՈՆԻԱԿԱՅԻՆ ՍԵԼԻՏՐԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
NN |
Մարզի, քաղաքի անվանումները |
Քանակը |
Կայարանը |
1. |
Արագածոտնի մարզ |
1000 |
Աբովյան, Գյումրի |
2. |
Արարատի մարզ |
900 |
Մասիս, Երասխ |
3. |
Արմավիրի մարզ |
900 |
Մասիս |
4. |
Գեղարքունիքի մարզ |
1100 |
Աբովյան |
5. |
Լոռու մարզ |
1200 |
Գյումրի |
6. |
Կոտայքի մարզ |
900 |
Աբովյան |
7. |
Շիրակի մարզ |
1200 |
Գյումրի |
8. |
Սյունիքի մարզ |
900 |
Երասխ |
9. |
Վայոց ձորի մարզ |
300 |
Երասխ |
10. |
Տավուշի մարզ |
500 |
Աբովյան |
11. |
քաղ. Երևան |
100 |
Մասիս |
12. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
500 |
Երասխ |
13. |
Պահուստ |
283 |
Մասիս |
|
Ընդամենը |
9783 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |