«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2002 թվականի N 1406-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության ենթակայության պետական արխիվները (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություններ)` համաձայն N 2 հավելվածի:
2. Պետական կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումն ու հանրահռչակումը:
3. Պետական կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արխիվային վավերագրերի հրատարակություն, փաստաթղթերի պատճենների տրամադրում, ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում:
4. Սահմանել, որ պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է պետական կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
5. Պետական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի և 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալությանը:
6. Պետական կազմակերպությունների գործունեությունը ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Պետական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`
ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելն ու հանրահռչակման միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.
դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.
ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
է) լիազորված մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:
8. Պետական կազմակերպությունների պետական ռեգիստրում գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվություն տալու նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի, իսկ սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
9. Մինչև վերակազմակերպումը` պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո պետական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրում:
10. Սահմանել, որ «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պետական արխիվների համակարգն են կազմում սույն որոշմամբ վերակազմակերպված պետական արխիվները:
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը հաստատելու մասին» N 501 որոշման 1-ին կետը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ
NN |
Պետական արխիվի անվանումը |
1. | Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ |
2. | Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ |
3. | Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
4. | Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
5. | Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
6. | Երևան քաղաքի պետական արխիվ |
7. | Արագածոտնի մարզի պետական արխիվ |
8. | Արարատի մարզի պետական արխիվ |
9. | Արմավիրի մարզի պետական արխիվ |
10. | Գեղարքունիքի մարզի պետական արխիվ |
11. | Լոռու մարզի պետական արխիվ |
12. | Կոտայքի մարզի պետական արխիվ |
13. | Շիրակի մարզի պետական արխիվ |
14. | Սյունիքի մարզի պետական արխիվ |
15. | Վայոց ձորի մարզի պետական արխիվ |
16. | Տավուշի մարզի պետական արխիվ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՐԽԻՎՆԵՐԻ
NN |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. | Հայաստանի Հանրապետության պատմության արխիվ |
2. | Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության արխիվ |
3. | Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական պատմության արխիվ |
4. | Հայաստանի Հանրապետության մշակույթի պատմության արխիվ |
5. | Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական արխիվ |
6. | Երևան քաղաքի արխիվ |
7. | Արագածոտնի մարզի արխիվ |
8. | Արարատի մարզի արխիվ |
9. | Արմավիրի մարզի արխիվ |
10. | Գեղարքունիքի մարզի արխիվ |
11. | Լոռու մարզի արխիվ |
12. | Կոտայքի մարզի արխիվ |
13. | Շիրակի մարզի արխիվ |
14. | Սյունիքի մարզի արխիվ |
15. | Վայոց ձորի մարզի արխիվ |
16. | Տավուշի մարզի արխիվ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |