«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2001 թվականի N 933
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Համանման ձեռնարկությունների գնի կիրառման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 134 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 3-րդ կետում «մասնավորեցված բոլոր ընկերությունները (ձեռնարկությունները)» բառերը փոխարինել «գնահատման պահին նախորդող 36 ամսվա ընթացքում գնահատված այն ընկերությունները (ձեռնարկությունները), որոնք մասնավորեցվել են (բացառությամբ այն ընկերությունների (ձեռնարկությունների), որոնց մասնավորեցման ժամանակ գնորդները գույքի գինը վճարելուց բացի ստանձնել են այլ պարտավորություններ» բառերով.
բ) հանել 4-րդ կետի «ա», «բ» և «ը» ենթակետերը.
գ) 4-րդ կետի վերջին պարբերության մեջ «շահույթի և արտադրական կարողությունների» բառերը փոխարինել «և շահույթի» բառերով.
դ) 5-րդ կետում «Գ=Բ1/Մ1xԳ1+Բ2/Մ2xԳ2+....+Բ8/Մ8xԳ8» բանաձևը փոխարինել «Գ=Բ1/Մ1xԳ1+Բ2/Մ2xԳ2+....+Բ5/Մ5xԳ5» բանաձևով, իսկ «Բ1-Բ8», «Մ1-Մ8», «Գ1-Գ8» բառերը` համապատասխանաբար «Բ1-Բ5», «Մ1-Մ5», «Գ1-Գ5» բառերով.
ե) 6-րդ և 7-րդ կետերում «07-1.3-ի» թվերը փոխարինել «0.5-1-ի» թվերով.
զ) հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |