040.0126.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 126
քաղ. Երևան
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը (կցվում է).
բ) դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
դիվանագետների ռոտացիա իրականացնելու
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը:
2. Դիվանագետի գործունեությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով:
Ռոտացիան Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետների փոխատեղումն է:
3. Դիվանագետի գործունեության երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով՝ հետևյալ դեպքերում՝
ա) տվյալ պաշտոնում դիվանագետի ծառայությունը շարունակելու դիվանագետի կամ նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված հիմնավորում.
բ) դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումից բխող պատճառաբանված հիմնավորում:
4. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նոր նշանակումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
5. Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա:
Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մասին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումն ու դասակարգումն է:
Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են՝ հաշվի առնելով դիվանագետի՝ տվյալ պաշտոնում ծառայության ժամկետն ու վայրը, դիվանագիտական աստիճանը և ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը:
Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգման արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի կամ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը, ծառայության ժամկետը և վայրը:
6. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետև՝ նախարար) սահմանած կարգով:
7. Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են՝ հաշվի առնելով համապատասխան դիվանագետի, նրա կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, նախարարի համապատասխան տեղակալների կարծիքները:
8. Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը` սույն կարգի 7-րդ կետում նշված կարծիքների ամփոփմամբ, ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի քննարկմանը:
9. Նախարարության գլխավոր քարտուղարը 10-օրյա ժամկետում քննարկում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում նախարարի համապատասխան տեղակալների հետ և այն ներկայացնում նախարարի կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի քննարկմանը՝ համապատասխան նշանակումներ կատարելու համար:
10. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորմանը համապատասխան ռոտացիայի արդյունքում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակում կատարվում է յուրաքանչյուր դիվանագետի՝ իր պարտականությունների կատարմանն անցնելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների
Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները |
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոնները |
ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի տեղակալ |
գործերի հավատարմատար, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, գլխավոր հյուպատոս |
ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի բաժնի վարիչ (պետ) |
դեսպանության խորհրդական, հյուպատոս |
Առաջին քարտուղար |
առաջին քարտուղար, փոխհյուպատոս |
Երկրորդ քարտուղար |
երկրորդ քարտուղար, հյուպատոսական գործակալության ղեկավար |
Երրորդ քարտուղար |
երրորդ քարտուղար |
Կցորդ |
կցորդ |