«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2000 թվականի N 185
քաղ. Երևան
ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի գործունեության բարելավման նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի կողմից զբաղեցված մասնաշենքի առաջին հարկը և նկուղային հարկի մի մասը (142 քառ. մ) նվիրաբերել կանանց առողջության պահպանման ասոցիացիային` կանանց առողջության կենտրոն ստեղծելու համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` կանանց առողջության պահպանման ասոցիացիայի հետ համատեղ 15-օրյա ժամկետում կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |