Գլխավոր տեղեկություն
Номер
N 84
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.02.22/5(71)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.02.1999
Дата вступления в силу
22.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1999 թվականի N 84

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետություն սերմացուի ներկրման գծով պետական պատվերի տեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմակերպած մրցույթում վերջինիս պայմաններին համապատասխան, հաղթող ճանաչված մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև վեց ամիս ժամկետով ամսական 0,5 տոկոս տոկոսադրույքով տրամադրել 80 մլն դրամ բյուջետային վարկ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան