«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1999 թվականի N 689
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի բնակիչների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի բույսերի պաշտպանության լաբորատորիայի վարչական շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին` վերջինիս համաձայնությամբ այն, որպես բնակֆոնդ, սեփականության իրավունքով նշված շենքում բնակեցված ընտանիքներին սահմանված կարգով օտարելու համար:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|