«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1999 թվականի N 657
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 կգ որոշմամբ հաստատված հրահանգի 1.5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օբյեկտները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին ու գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի կազմակերպությունները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում օբյեկտները հատուկ կարԵՎոր օբյեկտների շարքը դասելու
1. Հատուկ կարևոր օբյեկտների շարքն են դասվում այն պետական օբյեկտները (բացառությամբ` ռազմական օբյեկտների), որոնք բնակչության կենսաապահովման առումով և պետության բնականոն կենսագործունեության տեսանկյունից ունեն բացառիկ նշանակություն, ինչպես նաև բարձր վտանգավորության օբյեկտները, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների:
2. Պետական կառավարման մարմիններն իրենց համակարգի օբյեկտները հատուկ կարևոր օբյեկտների շարքը դասելու վերաբերյալ առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն:
3. Նշված առաջարկությունները ներկայացնում են գաղտնագրված և հիմնավորված ձևով` ընդգրկելով օբյեկտների հիմնական գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տվյալները:
4. Ներկայացված առաջարկությունների համակարգումը, հատուկ կարևոր օբյեկտների ցանկի նախագծի մշակումը, սահմանված կարգով շահագրգիռ պետական մարմիններում նշված նախագծի համաձայնեցումն իրականացնում և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը: