«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1999 թվականի N 507
քաղ. Երևան
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ԳԵՏԱՇԵՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ԼՈՒԿԱՇԻՆԻ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պաշտոնանկ անել Արմավիրի մարզի Շենավանի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Խաչատրյանին, Նորավանի գյուղական համայնքի ղեկավար Վանիկ Սմբատյանին, Գետաշենի գյուղական համայնքի ղեկավար Վարուժան Նաջարյանին, Ձերժինսկու գյուղական համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանին, Լուկաշինի գյուղական համայնքի ղեկավար Նորիկ Զեյնալյանին, Փարաքարի գյուղական համայնքի ղեկավար Էդվարդ Թևոսյանին և Աղավնատան գյուղական համայնքի ղեկավար Էդիկ Միսակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 432790 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի և Աղավնատան տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի ԵՎ Աղավնատան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հետ
NN ը/կ |
Ծախսերը | Գումարը (դրամ) |
1. |
Աշխատանքի վարձատրության ֆոնդ այդ թվում` |
30000 |
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
30000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 8400 |
3. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
4. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
ընդամենը |
45400 | |
8 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (8 x 45400 դրամ) |
363200 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր |
69590 | |
Ընդամենը | 432790 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |