Գլխավոր տեղեկություն
Номер
N 364
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.07.30/39(274)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.06.1998
Дата вступления в силу
16.06.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 1998 թվականի N 364
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՓՈԽԱՆԱԿՎԱԾ ՆՈՏԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին փոխանակված նոտաների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված 15 հացահատիկահավաք կոմբայնի աճուրդային վաճառքը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետություն ներկրված հացահատիկահավաք բոլոր կոմբայնները հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկումհոլդինգ» պետական ձեռնարկության «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերությանը` բաց աճուրդով իրացնելու համար.

բ) մեկ հացահատիկահավաք կոմբայնի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է 71000 ԱՄՆ-ի դոլարին (CIP արժեք) համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համապատասխան.

գ) հացահատիկահավաք կոմբայնի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.

դ) հացահատիկահավաք կոմբայնների աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկումհոլդինգ» պետական ձեռնարկությանը «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված կոմբայնների արժեքի 0,5 տոկոսը.

ե) հացահատիկահավաք կոմբայնների իրացումից գոյացող միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առանձին դրամային հաշվին` նոտաներով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման համար.

զ) իրացնող ձեռնարկությանը վճարվող միջնորդավճարը և հացահատիկահավաք կոմբայնների համար կատարված մինչաճուրդային պահպանության ծախսերը փոխհատուցվում են սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետում նշված հաշվից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկումհոլդինգ» պետական ձեռնարկության «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ներկրված հացահատիկահավաք կոմբայնները պահպանելու և դրանց աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան