«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2001 թվականի N 680
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 787 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների մասին» N 787 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «20 հեկտար» բառերը փոխարինել «6 հեկտար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |