«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1999 թվականի N 89
քաղ. Երևան
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների շրջանակներում վարկային ծրագրերն իրականացնելու լիազորությունները վերապահել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սահմանել, որ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված գործակալության պայմանագրի հիման վրա` որպես գործակալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում կնքել գործակալության պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|