«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2000 թվականի N 520
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7 հոդվածին համապատասխան, ինչպես նաև նպատակ ունենալով կատարելագործելու մաքսային ծառայության աշխատանքները և բարձրացնելու օդային տրանսպորտային միջոցներով իրականացվող փոխադրումների մաքսային ձևակերպումների ու մաքսային հսկողության արդյունավետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանի մաքսային կետերը Երևանի «Զվարթնոց» մաքսատան վերակազմավորելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Սահմանել, որ Երևանի «Զվարթնոց» մաքսատունը գործելու է «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» և «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տարածքում:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը լրացուցիչ անհրաժեշտ տարածքի հատկացումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |