«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1999 թվականի N 27
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 174 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «Բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գները» բաժնի «1. Ամբուլատոր - պոլիկլինիկական ծառայությունում» տողը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`
«գ) սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունների հետ կապված տեղամասային թերապևտների
և տեղամասային մանկաբույժների կողմից 1999 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 1-ը
կատարվող տնային կանչերի հիման վրա բուժում (1 կանչ) |
500»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |