Գլխավոր տեղեկություն
Номер
N 16
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (23.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.01/7(390)
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
23.03.2011
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
23.03.2011

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական

ֆինանսների նախարար

եկամուտների կոմիտեի նախագահ

   

__________________ Վ. Գաբրիելյան

__________________ Գ. Խաչատրյան

   

 

             

 23 մարտի 2011 թ.
N 16

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (09.11.2004թ. ՀՕ-123-Ն) 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում` երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա: Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է: Քաղաքացիները (ամուսինները կամ առանձին անձինք), որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա (երեխաներ), համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան (երեխաները) համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից և հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք: Երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների (ամուսինների կամ առանձին քաղաքացիների, ովքեր ցանկանում են դաստիարակության նպատակով երեխաներին վերցնել իրենց ընտանիք) միջև: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, հոգեզավակների խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվում են դրամական միջոցներ` ՀՀ կառավարության սահմանած կարգով ու չափով: Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է խնամատար ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, նպաստել երեխայի (երեխաների) կյանքի ու դաստիարակության համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնել խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

ՀՀ կառավարության 08.03.2008թ. «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափերը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 459-Ն որոշման հավելված 2-ի (Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգը և չափը) 10-րդ կետի համաձայն, ՀՀ համապատասխան մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը նույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված չափերով վճարման ենթակա գումարը խնամատար ծնողի բանկային հաշվին է փոխանցում այդ նպատակի համար հատկացված միջոցներն ստանալուց հետո 2 բանկային օրվա ընթացքում: Նույն որոշման հավելված 3-ի (Խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձև) համաձայն, պայմանագրի կողմեր են հանդիսանում խնամակալության և հոգաբարձության մարմինը` ի դեմս համայնքի ղեկավարի, մի կողմից, և քաղաքացին (քաղաքացիները)` խնամատար ծնողները: Պայմանագրի 6-րդ կետի համաձայն, պայմանագրի գինը կազմված է (1) երեխային պահելու համար խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցներից (2) երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրությունից:

ՀՀ կառավարության 22.06.2006թ. «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի N 111 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 922-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 1-ին կետի համաձայն, խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Միաժամանակ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարը` տեղական ինքնակառավարման մարմին է:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներով տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են հարկային գործակալ և ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով կրում են եկամտահարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և պետական բյուջե փոխանցելու պարտավորություն: Միաժամանակ, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի համաձայն, ֆիզիկական անձանց համախառն եկամուտը նվազեցվում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, գործատուն` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտն է, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) «Խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին» պայմանագրի 6-րդ կետի`

- 1-ին ենթակետի համաձայն, պայմանագրային գնի մասը կազմող երեխային պահելու համար խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները հանդիսանում են խնամատար ծնողների համախառն եկամտից նվազեցվող եկամուտ` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի համաձայն, և եկամտահարկով չեն հարկվում,

- 2-րդ ենթակետի համաձայն, երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրությունը` որպես քաղաքացիաիրավական պայմանագրերով ֆիզիկական անձանց վճարվող եկամուտ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների համաձայն հարկվում է եկամտահարկով հարկային գործակալի կողմից: Ընդ որում, մեկից ավելի երեխաներ խնամատար ընտանիք հանձնվելու դեպքում խնամատար ընտանիք երեխայի դաստիարակության հանձնելու մասին ամեն մի պայմանագրով յուրաքանչյուր ամիս տրվող վարձատրություններից ամեն մի ծնողի ամսական հարկվող եկամուտը որոշվում է առանձին` հաշվի առնելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված անձնական նվազեցումները` յուրաքանչյուր պայմանագրով նախատեսված ամիսների քանակից ելնելով:

2) «Խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին» պայմանագրով կարգավորվող հարաբերություններում բացակայում է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված «գործատու» հասկացությունը և նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարողը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան